Search
Close this search box.

Կրակահերթի տակ հայտնվածը Սասուն Միքայելյանի որդու ընկերն է

Երեկ՝ փետրվարի 20-ին, հրազենի գործադրմամբ սպանության փորձ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում անհայտ անձը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհից դեպի «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության վարչական շենք տանող ճանապարհի խաչմերուկում ինքնաձիգից կրակոցներ է արձակել Տավուշի մարզի Թեղուտ գյուղի բնակիչ՝ 40-ամյա Արագած Թամրազյանի ուղղությամբ։ Կրակոցներ արձակողն այնուհետև դիմել է փախուստի։

Իրավապահները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգից կրակված շուրջ 30 փամփուշտ, ինչպես նաև Lexus GX 470 մակնիշի 50 QQ 700 համարանիշի ավտոմեքենա, որի վրա եղել են բազմաթիվ կրակոցի հետքեր։

Մեր ունեցած տեղեկություններով, վերոնշալ դեպքը հին արմատներ ունի: Կրակողն ու տուժողը հին հաշիվներ են ունեցել:

Տուժողը «Դիլիջան ազգային պարկում» հայտնի ապօրինի ծառահատողներից է, ով անպատիժ է եղել և հին իշխանությունների օրոք և հիմա: Տարիներ շարունակ նա պարկում ապօրինի ծառահատումներ է իրականացրել, ինչ-ինչ պատճառնեով նախկին իշխանությունները աչք են փակել, իսկ նոր իշխանության ժամանակ ամենաթողության պատճառը մտերմիկ հարաբերություններն են: Բանն այն է, որ Արագած Թամրազյանը Սասուն Միքայելյանի ավագ որդու՝ Մեխակի, հովանավորյալն է:

Նյութի աղբյուրը hayeli.am