Search
Close this search box.

Ռեստորանը փակվել է, ողբերգության պատճառներն ուսումնասիրվում են

Մարիա Խեսուս Ֆերնանդես Կալվոն մահացել է Վալենսիայի RiFF ռեստորանում ճաշից հետո, որտեղ նա ընտանիքի հետ նշում էր ամուսնու ծննդյան օրը: Daily Mail-ի տվյալներով կինը բրնձով և սնկով ուտեստ է կերել:

Կինն իրեն վատ է զգացել տուն վերադառնալուց հետո: Նրա մոտ սուր թունավորման ախտանշաններ են ի հայտ եկել, իսկ հաջորդ առավոտյան իսպանուհին մահացել է: Պարզվել է, որ ռեստորանի 11 այցելուներ, այդ թվում մահացածի 46-ամյա ամուսինը և 10-ամյա որդին նույնպես վատ են զգացել:
Միջադեպից հետո ռեստորանը փակվել է, ողբերգության պատճառներն ուսումնասիրվում են: Ըստ վարածներից մեկի, սունկը ճիշտ պատրաստված չի եղել, ինչի պատճառով դրանց մեջ հիդրազին տոքսիկ նյութ է մնացել: