Search
Close this search box.

Ո՞վ է այդ ճաղատ անառակը

Այսօր ներկա և նախկին ազգադավները իրենց ֆեյքերով հարձակվել են վարչապետի վրա:
Ազգադավ հիստերիան հասել է այն աստիճան,որ նախկին ,արյունի մեջ թաթախված ռեժիմը,որը դեռ գոյատևում և քայլում է այս երկրում,որքան էլ որ զարմանալի է հենց նույն Վարչապետի շնորհիվ, որոշել է պահանջել վարչապետի հրաժարականը:
Վարչապետին մեղադրում են աշխարհի բոլոր մեղքերի մեջ,ընդ որում փորձում են նույնականացնել իրենց հետ:
Ի՞նչ ասես այս մարդկանց,նրանց ուղեղը,բանականությունը,արժեքային համակարգը չի կարողանում ընկալել,որ մարդը կարող է ունենալ իշխանություն և չլափել,դա իրենց համար ֆանտաստիկայի դաշտից է:
Ինչն է հուսադրող՝ արյունոտված ռեժիմը աբսուրդ զրպարտությունից բացի ուրիշ ոչնչում չի կարողանում մեղադրել վարչապետին,որը ինքնին նշանակում է, որ վարչապետը ճիշտ ուղղու վրա է:
Այսօր կարդալով Աշոտյանի,Շարմազանովի,Արփինեի,Եղիազարյանի և մյուսների վարչապետին վարկաբեկող նյութերը, ակամայից սկսում եմ ծիծաղել,քանի որ իրադրությունը շատ նման է ընկերներիցս մեկի հետ կատարված մի պատմության, որը տարիներ աեաջ լսել եմ հենց իրենից:
Այսպես՝ << Ընկերոջս կինը սարսափելի խանդոտ էր: Այդ խանդը հասել էր մոլագարության: Օրը 24 ժամ նրա կինը խոշորացույցի տակ էր վերցրել նրան և ամեն գնով փորձում էր գոնե մի բան գտնել,որը կհաստատեր և կհիմնավորեր իր մոլագարությունը: Օրերից մի օր,երբ ընկերս աշխատանքային ժամի ավարտից մոտ երկու ժամ ուշացումով մտնում է տուն,ապա ի զարմանս իրեն, կինը հերթական սկանդալը չի նախաձեռնում, ընդհակառակը օգնում է ամուսնուն հանել հագուստը,տալիս է նորերը և վերցնելով կեղտոտ հագուստը` փակվում է բաղնիքում: Մեկ ժամ անց ընկերս լրջորեն անհանգստանում է կնոջ բացակայությունից և գնում բաղնիք: Տեսարանը ապշեցնում է նրան: Կինը խոշորացույցը ձեռքին ուսումնասիրում է նրա կեղտոտ հագուստը: Տեսնելով ամուսնուն` կինը հայտարարում է. -Պատկերացնում ես, քո հագուստի վրա կանացի մազեր չկան: Եվ ի՞նչ, զարմանում է ընկերս: - Ո՞վ է այդ ճաղատ անառակը,որի հետ դու քարշ ես գալիս,- հիստերիկ ձայնով գոչում է կինը.. >>

Այս պատմությունից օրեր անց ընկերս հրաժարվեց կնոջից և այժմ ապրում է խաղաղ և երջանիկ:
Կարծում եմ վարչապետը ոչ թե հրաժարական պիտի տա,այլ պետք է որոշակի առումով հրաժարվի թավիշից և ժողովրդի նյարդերը պաշտպանելու նպատակով պատժի դրանց այնպես,որ առհավետ կտրեն ձայները:

Իրավապաշտպան` Արտակ Գալստյան