Search
Close this search box.

Արտակարգ իրավիճակ Մոսկվայի երկնքում

Մոսկվայի օդային տարածքում ողբերգություն է կանխվել:

Falcon-2000 S ինքնաթիռը Վնուկովո օդանավակայանում քիչ էր մնացել օդում բախվեր Մոսկվայից Թբիլիսի ուղևորվող Boeing-737 ուղևորատար ինքնաթիռի հետ: Այդ մասին տեղեկացնում են ռուսական ԶԼՄ-ները:

Նախնական տվյալներով՝ Falcon-ը միանգամից բավականին մեծ բարձրություն է հավաքել և անսպասելի հայտնվել Boeing-ի ուղու վրա:

Ողբերգոթյունից հնարավոր է եղել խուսափել անվտանգության համակարգի արագ արձագանքման շնորհիվ: