Search
Close this search box.

Գալկինն արձագանքել է Պուգաչովայի հոսպիտալացման մասին լուրերին

Շոումեն և հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինն արձագանքել է իր կնոջ՝ Ալլա Պուգաչովայի հոսպիտալացման մասին լրատվամիջոցների հրապարակումներին, հաղորդում է MK.RU-ն:

Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ Ալլա Պուգաչովան շտապ վիրահատության է ենթարկվել հայտնի սրտաբան Բագրատ Ալեքյանի մոտ:

Գալկինը երգչուհու հոսպիտալացման մասին հրապարակումները ստահոդ է անվանել:

«Ես չգիտեմ, թե որտեղից է այս ամենը վերցվում, կինս տանն է, ամեն ինչ, փառք Աստծո, նրա մոտ նորմալ է»,- ասել է նա:

Գալկինը հավելել է, որ նման հրապարակումները «բացարձակ անհեթեթություն են»: