Search
Close this search box.

Մոնումենտի առանձնատներն ի՞նչ վատ բնակարաններ են, չենք տրամադրել մեր սպաներին

Պատգամավոր Հովիկ Աղազարյանի երեկվա հայտարարած նախկին և ներկա պաշտոնյաների թալանած գողոնի 70 տոկոս վերադարձի հետ համաձայն չեմ։ Պետական պաշտոն ունեցած և ունեցող այն անձիք, ովքեր իրենց ունեցվածքը կուտակել են իրենց պաշտոնավարման տարիների ընթացքում պետք է բյուջե վերադարձնեն ոչ թե իրենց թալանի 70, այլ կախված թալանի չափից 90-99.9 տոկոսը։ Հետո այդ գումարների մի մասը կառավարությունը պետք է հատկացնի գյուղատնտեսությանը, մանր բիզնեսին, լուծի զինծառայողների բնակարանային խնդիրները, զարկ տա սոցիալական բնակարանաշինությանը և այլն։ Օրինակ մենք այս պահին չենք կարողանում լուծել զինծառայողների բնակարանային խնդիրները։ Մոնումենտի առանձնատներն ի՞նչ վատ բնակարաններ են, որ այն մինչև հիմա չենք տրամադրել մեր սպաներին։

Մեսրոպ Գրիգորյանի ֆեյբուքյան էջից