Search
Close this search box.

Մանվել Գրիգորյանը լրատվամիջոցից պահանջում է 3 մլն դրամ՝ որպես պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, ներկայումս մեղադրյալ Մանվել Գրիգորյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Maxinfo.am լրատվական կայքի:

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ` Մ.Գրիգորյանը կայքից պահանջում է 3 մլն դրամ՝ որպես պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում:

Հայցադիմումը դատարան է մուտք եղել փետրվարի 19-ին, որը մակագրվել է դատավոր Արթուր Ստեփանյանին:

Նշենք, որ սա երկրորդ հայցադիմումն է ընդդեմ նշված կայքի: Առաջինը ներկայացվել է հունվարի15-ին, որը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի հունվարի 25-ի որոշմամբ հետ էր վերադարձվել: