Search
Close this search box.

Սամվել Ալեքսանյանի մտերիմ, քրեական հեղինակություն Բոգոյի դաբրոյով մարդ են ծեծել

Սամվել Ալեքսանյանի մտերիմ, Արկադի Համբարձումյանի խնամի Բոգո մականունով հայտնի քրեական հեղինակություն Նորագյուղցի Բոգոն հայտնի է որպես Կիլիկիա ավտոկայանի նայող: Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ նա տարիներ շարունակ հսկում է ավտոկայանում տաքսիների վարորդներին, որոնք ապահովում են Երեւան-Մարտունի, Երեւան-Ստեփանակերտ եւ այլ երթուղիներ: Բոգոն ոչ միայն նայողն է այդ տարածքի ծեծողն ու ծեծելու դաբրո տվողը: Այն , որ այդ ավտոկայանում նրա կողմից մարդիկ են ծեծի ենթակվել տարբեր ժամանակներում գրել է մամուլը :
Հերթական ծեծի մասին է գրում armdaily.am լրատվական կայքը որում մասնավորապես ասված է.

Տրանսպորտի, կապի եւ տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը այսօր այցելել է «Կիլիկիա» կենտրոնական ավտոկայան եւ ներկայացրել այնտեղ տիրող վիճակը։ Նախարարը իր ուշադրությունը սեւեռել էր առկա պայմանների վրա՝ ներկայացնելով խնդիրները, անելիքները։ Ավտոկանայանատեղիի զուգարանները կամ սանիտարահիգիենիկ պայմանները հնարավոր է շտկել, ճիշտ կլինի նախարարը ուշադրություն դարձնի ոչ միայն արտաքին, ձեւական կողմին, այլև էությանը, բովանդակությանը։ Մեր խմբագրություն ահազանգած քաղաքացին վրդովված պատմում էր, որ այսօր նախարարի այցից հետո ավտոկայանը տիրություն անող քրեական հեղինակություն, Սամվել Ալեքսանյանի մտերիմ Բոգոյի հորդորով երկու տղամարդու էին ծեծի ենթարկում իրենց «լավ չպահելու» համար։ Ճիշտ է, ավտոկայանի տնօրենը փոխվել է, սակայն սեփականատերերը մնացել են նույնը՝ ճնշումներով եւ հոռի բարքերով հանդերձ։ Միջադեպի ժամանակ ավտոկայանում որեւէ ոստիկան չկար, եւ բնականաբար այս հերթական ծեծկռտուքը կմնա առանց հետեւանք։ Այնպես որ Հակոբ Արշակյանը զուգարաններից բացի պետք է ուշադրություն դարձնի առավել կարեւոր հարցերին, եթե, իհարկե, կարող է։