Search
Close this search box.

Սանկտ Պետերբուրգի շուկաներից մեկում Հայաստանի քաղաքացու դի է հայտնաբերվել

Փետրվարի 18-ին Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի Պրիմորսկի շրջանում գտնվող «Ֆերմերսկի» շուկայի լքված տարածքում տղամարդու դի է հայտնաբերվել, գրում է nevnov.ru կայքը:

Ոստիկանությունից հայտնել են, որ տղամարդը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, 59 տարեկան: Դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դին դատաբժշկական փորձաքննության է ուղարկվել: Ոստիկանությունն աշխատում է տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: