Search
Close this search box.

Լավագույն գնահատականը լեփ-լեցուն դահլիճն է (ֆոտո)

Փետրվարի 16-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահի դիմաց հավաքվել էին ծնողներ, որոնք իրենց փոքրիկներին ուղարկել են Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիա, իսկ արդեն դահլիճում էին հավաքվել ոչ միայն ծնողները, այլև պարարվեստը սիրողները: Պարի ակադեմիայի հաշվետու համերգն էր:

Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիան տարվամեջ 3-4 այսպիսի համերգ է ունենում: Պատասխանատվության զգացումը մեծ էր. Այսօր կային մասնակիցներ, որ առաջին անգամ էին բեմ բարձրանալու:

«Գիտե՞ք՝  ինչի համար է մեզ անհրաժեշտ պարային նվազագույն որակ ունեցող երեխաներին նույնիսկ սաղմնայի նվիճակով բարձրացնել բեմ, շատ կարևոր է, որ նրանք անպայաման զգան վաղ հասակում հանդիսատեսի ծափը, գնահատականն ու բեմական աուրան: Իրական բեմական վարպետության նրանք հասնում են հենց այսպիսի նախասկզբով, և միմիայն այսպիսի նախասկզբով կարելի է սպասել, որ կունենան հրաշալի արվեստագիտական պարային արշավ և կզարմացնեն մեզ իրենց որակական հատկանիշներով». Մանրամասնեց Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիայի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Իշխան Գասպարյանը:

«Կարծում եմ՝ յուրաքանչյուր արտիստի կամ բեմական կյանքը ներկայացող անհատի համարգործունեության լավագույն գնահատականը լեփլեցուն դահլիճն է». Իր ուրախությունը հայտնեց Իշխան Գասպարյանը: Անդրադառնալով «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ստեղծման պատմությանը և «Ֆիլհարմոնիկի» փոքր դահլիճ լինելուն` հույս հայտնեց, որ հանդիասատեսը կհեռանա մեծ հիշողություններով:

Պարային հրաշալի համարները ուղեկցվում էին ծափահարություններով: Ամենափոքրիկները, որոնք բեմի վրա ամենաանկաշկանդն էին, բացի ծափահարություններից, ստանում էին հանդիսատեսի ժպիտները: Իսկ մեծերն իրենց կատարյալ տեխնիկայով ու պրոֆեսիոնալ շարժումներով էին հիացնում: Ամենատարբեր ոճերի պարերի հետաքրքիր լուծումները, շարժումները հասցրել են շատ կարճ ժամանակում սովորել: «Համերգին պատրաստվել ենք շատ կարճ, բայց մենք սովորել ենք նմանատիպ աշխատանքների: Այն ինչ ներդրել եմ երեխաների համար, ստացել եմ, բայց ամենամեծ գնահատականն, իհարկե՛, հանդիսատեսինն է` իրեն ցծափերով:

Հովհաննես Գասպարյանի անվան պարիակադեմիա, որը արդեն ունի 13 տարվա պատմություն, Հայաստանի հինգ քաղաքներում, Մոսկվայում և մերձմոսկովյան քաղաքներում ծավալում է իր գործունեությունը:

«Այս պահին մենք ներկայացնում ենք միայն հայաստանյան մասնաճյուղերի հաշվետու ծրագիրը: Մեր մի քանի մասնաճյուղեր ունեն ընդամենը մեկ տարվա պատմություն, մեկերկուսը` ավելիքիչ: Սա լուրջ աշխատանք է, քանի որ հասցրել ենք նրանց բեմ բարձրացնել, և ես գոհ եմ այսօրվա նկարագրից». Մեզ հետ զրույցում ասաց Իշխան Գասպարյանը:

Պարերն ընդմիջվում էին երաժշտական կատարումներով, դրանցից մեկը «Զինվորի երգ»-ն էր, որը կատարում էր Էմիլ Պողոսյանը: Այս երգի ժամանակ դահլիճը սկսեց ձայնակցել:  Իր կատարումներով հանդես եկավ նաև Նարեկ Բավեյանը, ով այնտեղ էր որպես հատուկ հյուր: Նա վաղուց ծանոթ էր Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիայի գործունեությանը և ուրախ, որ առիթ ստեղծվեց համագործակցելու: «Պուճուրները իրենց առաջին քայլերն էին անում լավն էր հետաքրքիր ու գեղեցիկ: Վստահ եմ, որ այս կոլեկտիվից տարիներ հետո դուրս կգան շատ լուրջ, պրոֆեսիոնալ պարողներ: Շատ գովելի է, որ ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս պահում են մեր պարարվեստը, մշակույթը: Դրսում ապրող հայ երիտասարդության համար շատ կարևոր է սովորել հայկական պարավեստն ու հայկական մշակույթը»:

Հաշվետու համերգի ժամանակ հանդիսատեսը հնարավորթյուն ունեցավ վայելելու  «Իմ գտնված երազ» պար-ներկայացման մի գեղեցիկ հատված, իսկ ամբողջական տարբերակը հնարավոր կլինի դիտել արդեն հուլիս ամսին:

«Մենք շատ ավելի լուրջ ծրագրով հանդես ենք գալիս ամեն ամառ` հուլիս ամսին, որտեղ Մոսկվայից ժամանած մասնաճյուղերի սաները ելույթ են ունենում Հայաստանի սաների հետ Օպերային թատրոնում: Այս համերգի ավարտից հետո մենք սկսում ենք պատրաստվել այդ համերգին». Ասաց Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիայի հիմանդիր և գեղարվեստական ղեկավար Իշխան Գասպարյան:

Իսկ ամենավերջում արդեն կարելի էր տեսնել ծնողների` գոհունակություն արտահայտող դեմքերը, երեխաների հուզմունք արդեն անցել էր, նրանք բեմի վրա արդեն ստացել էին իրեն ցծափահարությունները: