Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանական դիրքերում հրդեհ է բռնկվել, այն տեսանելի է Կոթի համայնքից

Ֆեյսբուքյան օգտատեր, Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի համայնքի բնակիչ Վահան Ազիբեկյանը տեսանյութ է հրապարակել եւ գրել, որ ադրբեջանական դիրքեր են վառվում: «Հակառակորդի դիրքը այրվում է։ Նկարները նկարված են Տավուշի մարզի սահմանապահ Կոթի գյուղից»,- գրել էր նա` տեղեկացնելով, որ հնարավոր է այրվում են նաև այլ դիրքեր: