Search
Close this search box.

Հալեպում պայթեցված հայկական եկեղեցին վերականգնումից հետո կբացվի գարնանը

Հալեպի Քառասուն նահատակների հայկական եկեղեցու վերականգնողական աշխատանքները կավարտվեն մարտ-ապրիլ ամիսներին, հաղորդում է «РИА Новости»-ն:

Եկեղեցին պայթեցվել էր 2015-ի ապրիլին ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից:

«Աշխատանքների ծավալը հսկայական է եղել: Միջանցքն ամբողջությամբ ավերվել է, ստիպված էինք վերակառուցել: Օգտագործել ենք հին քարերը, հավաքել դրանք և դնել նորերի վրա: Շենքի գրեթե 70%-ն ավերվել է»,- պատմել է ինժեներ Գաբրիս Թամասյանը:

Նշվում է, որ Քառասուն նահատակների հայկական եկեղեցու վերականգնումը ֆինանսավորվում է Հալեպի հավատացյալ հայ համայնքի նվիրատվություններով: Սպասվում է, որ առաջին արարողությունը տեղի կունենա մարտի վերջին կամ ապրիլի սկզբին: