Search
Close this search box.

Երևան ժամանեցին համանախագահները. կհանդիպեն վարչապետի հետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել են Երեւան։

Ինչպես տեղեկացրեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը, Երեւան այցելության շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։

Միջնորդները Երեւանից կուղեւորվեն Բաքու։ Հիշեցնենք, որ մարտի առաջին կեսին սպասվում է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳՆ ղեկավար Միրոսլավ Լայչակի այցը տարածաշրջան։