Search
Close this search box.

«Ժողովուրդ». Հայաստան համահայկական հիմնադրամում խոշոր չափի լրջագույն չարաշահումներ են բացահայտվել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հաշվեքննիչ պալատը 2018թ. ստուգումներ է իրականացրել Հայաստան համահայկական հիմնադրամում։ Ընդ որում, այդ հարցը Հաշվեքննիչ պալատի ծրագիր մտել է խորհրդի արտահերթ նիստով եւ ոչ թե խորհրդարանի հաստատված տարեկան ծրագրով։ Մեր աղբյուրների պնդմամբ` բացահայտվել են խոշոր չափի լրջագույն չարաշահումներ։ Ավելին՝ մեր աղբյուրների պնդմամբ՝ Հաշվեքննիչ պալատը այս բացահայտումները ուղարկել է դատախազություն։

Համահայկական հիմնադրամի հետ կապված ստուգումների արդյունքները եւ եզրակացությունը դեռ չեն հրապարակվել: Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը մեզ հետ զրույցում հաստատեց այն փաստը, որ Հաշվեքննիչ պալատից նման նյութեր են ստացվել։ Վերջինս նշեց, որ հիմա նյութերը ուսումնասիրվում են՝ իրավական եզրակացություն տալու համար»։

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: