Search
Close this search box.

Փաշինյանի թիմն ու Աստծո սպասավորները «յոլա չեն գնում» իրար հետ

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» օրաթերթի տեղեկություններով՝ նոր իշխանությունները յուրահատուկ դեմարշ են սկսել հոգեւորականության դեմ, քանի որ, ըստ նրանց, եկեղեցականները նույնպես ասոցացվում են հին համակարգի հետ: Նոր իշխանություններն ամեն կերպ փորձում են եկեղեցու սպասավորներին պահել իրենց «բռում»:

Մեր աղբյուրների պնդմամբ, իշխանությունները մարզպետներին ու հավատարիմ համայնքապետներին հանձնարարել են «խոշորացույցով» հետեւել տեղերում քահանաների աշխատանքին՝ հատկապես «տակից» փող աշխատելու հավանականությունը կանխելու համար:

Հատկանշականն այն է, որ եկեղեցու սպասավորներն իրենք էլ, մեղմ ասած, հեղափոխական կառավարիչների հանդեպ այդքան էլ բարյացակամ չեն: Ի դեպ, իշխանություններին զեկուցվել է, որ անցած խորհրդարանական ընտրություններին հոգեւոր դասը սատարել է հիմնականում ՀՀԿ–ին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում