Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Պոլե չուդես»-ի հանդիսատեսը «հարձակվում» է անվճար ուտելիքի վրա

Ռուսական «Պոլե չուդես» հեռուստահաղորդման հաղորդավար Լեոնիդ Յակուբովիչն անդրադարձել է երեկ համացանցում արագորեն տարածված ու քննադատության թիրախում հայտնված տեսանյութին, որում հաղորդման հյուրերը հավաքվում են պտտասեղանի շուրջ ու ագահորեն վերցնում նվեր բերված ուտելիքները:

«Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հետ զրույցում Յակուբովիչը նշել է, որ դա հաղորդման ավանդույթներից մեկն է:

Յակուբովիչի համոզմամբ՝ տեսանյութը քննադատողներն օտարերկրացիներ են, որոնք չեն հասկանում, որ այն, ինչ կատարվում է, հաղորդման հեղինակների հյուրընկալությունն արտահայտող ռուսական ավանդույթ է:

«Արդեն 28-29 տարի է՝ «Պոլե չուդես»-ում հյուրերին հյուրասիրում են նվեր բերված ուտելիքով: Նկարահանման անձնակազմը երբեք դրանից չի օգտվում: Երեխաներին առաջ թողնելով՝ պտտասեղանի շուրջ հավաքվում են մարդիկ, քննարկում՝ ինչպես անցավ հաղորդումը»,-պատմել է Յակուբովիչը:

Նա նաև մանրամասնել է, որ մարդիկ տաղավարում են հայտնվում հրավիրատոմսերի շնորհիվ:

«Մենք այսպիսի հրաշալի ավանդույթ ունենք: Այն ինձ անչափ դուր է գալիս ու հաճելի է»,-եզրափակել է հաղորդավարը: