Search
Close this search box.

«Օրակարգում սահմանադրական փոփոխություններ անելու հարց կա». Արարատ Միրզոյան

ՀԱԿ-ն առաջարկում է մեկ տարվա ընթացքում իրականացնել սահմանադրական հանրաքվե` վերադառնալով կիսանախագահական կառավարման համակարգին: Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն անդրադառնալով այդ առաջարկին՝ ասել է. «Կիսանախագահական համակարգին վերադառնալուն կողմնակից չեմ։ Կարծում եմ, որ պետք է շարունակել առաջ գնալ: Մենք հիմա ունենք խորհրդարանական համակարգ ու պետք է ամեն ինչ անենք այդ համակարգի կայացման համար»: Միրզոյանը հավելել է, որ օրակարգում սահմանադրական փոփոխություններ անելու հարց կա, սակայն շրջանակն առայժմ հստակեցվում է. «Այս ընթացքում տեսանք՝ կան բացեր, իրավիճակներ, որտեղ Սահմանադրությունը չի կարգավորում, կարող են փակուղիներ առաջանան… Էս ամեն ինչը պետք է ուսումնասիրենք»: