Search
Close this search box.

ՊԵԿ-ը խդիրներ ստեղծում իշխող ուժի համար. ԱԺ-ն նամակ է ստացել

«Փաստինֆո»-ի տեղեկություններով` օրերս ԱԺ խմբակցությունները գրություն են ստացել «Աուդիտորների պալատ»-ից, որտեղ վերջինս մտահոգություն է հայտնել հարկային դաշտում տիրող իրավիճակի վերաբերյալ: Մասնավորապես` խորհրդարանականների ուշադրություն են հրավիրել ոլորտի պատասխանատուների պահվածքի վրա, որոնք ուղղակի անտեսում են հարկային օրենսդրական դաշտի փոփոխություններ վերաբերյան հասարակական սեկտորի, տնտեսվարողների դիտարկումները:

Պալատը մասնագիտական վերլուծության է ենթարկել ՀՀ հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում առաջարկվող փոփոխությունը, որով նախատեսվում է իրավաբանական, հաշվապահական ու խորհրդատվական ծառայություն մատուցող տնտեսվարողներին ընդհանուր հարկման դաշտ բերել: Նկատենք, որ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում տեղադրված նախագծում «աննկատ» մտցվել է մի փոփոխություն, որն ուղղակի կամ անուղղակի կերպով շոշափում է մեր երկրի բոլոր քաղաքացիների շահերը, և դա արվել է առանց որևէ հիմնավորման։

Ի դեպ նշենք, որ «Աուդիտորների պալատ»-ը հանդիսանում է ՀՀ ֆինանսների նախարարությանը կից գործող եկամուտների քաղաքականության կատարելագործման խորհրդի և ՀՀ պետական եկամուտների կոմիտեին կից եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի անդամ, որտեղ հարկային օրենսգրքում սպասվելիք փոփոխությունների այսպես կոչված «քննարկումներին» ընդամենը ներկայացվել է այդ փոփոխությունների մի մասը, իսկ այդ խորհուրդների անդամների ներկայացրած մտահոգություններն ու առաջարկությունները ուղղակի հաշվի չեն առնվել։

Ասել է թե` ՊԵԿ-ը բացահայտ անտեսում է բոլորին, եւ պարբերաբար խնդիրներ ստեղծում իշխող ուժի համար:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով` խմբակցություններում քննարկվում է «Աուդիտորների պալատի»-ի հետ հանդիպում կազմակերպելու հարցը եւ սկզբնաղբյուրից տեղեկանալ առկա խնդիրների մասին, քանզի գիտակցում են, որ տնտեսվարողների մոտ առկա դժգոհությունները կարող են ձնագնդի նման մեծանալ։