Search
Close this search box.

Հանրապետության հրապարակում տղամարդը ինքնահրկիզման փորձ է կատարել

Հանրապետության հրապարակում այսօր՝ մի տարեց տղամարդ ինքնահրկիզման փորձ է կատարել: Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ինքնահրկիզման փորձ կատարողը 1943 թվականին ծնված տղամարդ է: Նախնական տվյալներով, նա այդ քայլին է գնացել սոցիալական վիճակից ելնելով: Տղամարդը այրվածքներ չի ստացել և նրան տեղափոխվել են ոստիկանության բաժանմունք։