Search
Close this search box.

«Ժամանակ». ՊԵԿ-ում արդեն ամիսուկես է՝ բաղձալի պրեմյաները չեն նստում

«Ժամանակ» թերթը գրում է. «Յուրաքանչյուր ամիս մինչև ամսվա 7-ը ՊԵԿ բոլոր աշխատակիցները ստացել են պարգևավճարներ նվազագույնը 1 դրույքի չափով։ Արդեն ամիսուկես է՝ բաղձալի պրեմյաները չեն նստում աշխատակիցների հաշիվներին, որը օր օրի զայրացնում է ՊԵԿ-ի կոռուպցիազերծ զանգվածներին։

Մենք, իհարկե, երբեք չէինք անդրադառնա Դավիթ Անանյանին, եթե նա իրենց տանը նարդի խաղալիս լիներ կամ որպես հաշվետար աշխատեր որևէ տեղ։ Անդրադառնում ենք, որովհետև ՀՀ բյուջեի 1.5 տրիլիոն դրամի հավաքագրումը վստահված է իրեն:

Այս պահին ընդամենը ցանկանում ենք մի բան իմանալ` բյուջեում փող չկա՞, թե՞ «քարտուղարուհուց» քաշվածն են մոտ 2000 պետական ծառայող: ՊԵԿ նախագահի քարտուղարուհին հայտնի դարձավ ոչ միայն իր ստացած պարգևավճարով, այլ որ այն եզակի քարտուղարուհին է, ով ինքն էլ քարտուղարուհի ունի»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: