Search
Close this search box.

Բագրատաշենի անցակետից բերման է ենթարկվել Գերմանիայի իրավապահների կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացի

Փետրվարի 16-ին`ժամը 20.30-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Թուրքիայի Հանրապետության քաղաքացի, 53-ամյա Ֆառուկ Ս.-ն, որը 2012թ. հուլիսի 12-ից հետախուզվում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից՝ ԳԴՀ քրեական օրենգրքի 259, 260 և 53 հոդվածների մեղադրանքով: