Search
Close this search box.

«Իմ քայլը» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրություններում իշխանության ներկայացուցիչների պարտությունը ժողովրդավարության հաղթանակ է համարում

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը փետրվարի 17-ին տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրություններում որոշ տեղերում իշխանության ներկայացուցիչների պարտությունը ժողովրդավարության հաղթանակ է համարում, ՀՀ Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը. «Սա հենց այն մասին է խոսում, որ Հայաստանում իսկապես տեղի են ունեցել շատ կարևոր փոփոխություններ: Կարող են այնպիսի դեպքեր, երբ իշխանությունը կարող է պարտվել, և դա կարևոր ժողովրդավարության կարևոր ցուցիչ է»,- ասաց Կոնջորյանը:

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը նշեց, որ իրենց քաղաքական ուժը քաղաքական դաշտը մոնոպոլիզացնելու խնդիր չունի. «Եթե կուսակցությունը ցանկանար, բոլոր 24 համայնքներում կարող էր թեկնածու առաջադրել, և, հավանաբար, այդ թեկնածուները կհաղթեին: Բայց մենք չենք ուզում քաղաքական դաշտը մոնոպոլիզացնել»,- նշեց Լենա Նազարյանը: