Search
Close this search box.

Բերման են ենթարկվել Հանրային հեռուստաընկերության հաղորդավարն ու ճարտարապետ-դիզայները

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 16-ին, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքովոստիկանութան կենտրոնական բաժին են բերման ենթարկվել Հանրային հեռուստաընկեության հաղորդավար Արման Մարգարյանը, ճարտարապետ-դիզայներ Հովհահհես Վահրամյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս բերման են ենթարկվել Հյուսիսային պողոտայում գործող «Իբիս» հյուրանոցային համալիրի մոտից՝ թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ անձնական խուզարկությամբ Հ. Վահրամյանի մոտ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է 1.7 գ կշռով դեղնականաչավուն զանգված և 1,5 գ ընդհանուր կշռով ապակե կաթոցիչ գլանակ, որի մեջ ևս առկա է եղել դեղնականաչավուն զանգված:

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են դատաքիմիական, տոքսիկաքիմիական փորձաքննություններ:
Վերջիններս բաց են թողնվել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: