Search
Close this search box.

Գեղարքունիքի մարզում ավտովթարին հաջորդել է ծեծկռտուքը

Փետրվարի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 46 կմ հատվածում՝ «Կուլալա-գոմեր» կոչվող հատվածում, բախվել են Նորատուս գյուղի բնակիչներ, 51-ամյա Գառնիկ Ավետիսյանի վարած Opel Astra մակնիշի 35 AO 220 համարանիշի և 33-ամյա Գևորգ Հովհաննիսյանի վարած ՎԱԶ-2115 մակնիշի 35 ZP 885 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մինչև ճանապարհային ոստիկանների ժամանելը դեպքի վայրում վիճաբանություն է տեղի ունեցել: Վաղաշեն գյուղի բնակիչ, 52-ամյա Հերիքնազ Հովհաննիսյանը հայտնել է, որ իրեն հարվածներ է հասցրել Opel-ի ուղևոր, Նորատուս գյուղի բնակիչ, 29-ամյա Հայկ Ավետիսյանը:

Փաստի առթիվ ոստիկանության Գավառի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: