Search
Close this search box.

Լենա Նազարյանը պետք է անդրադառնա նաև նախկին իշխանության գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը սրտնեղել է այն բանի համար, որ իր հասցեին ֆեյսբուքում վիրավորանքներ են հնչում: Դատապարտում եմ տիկին Նազարյանի հասցեին հայհոյանք ուղղող մարդկանց: Չի կարելի վիրավորել կնոջը, կարելի է քննադատել իր քաղաքական գաղափարները, հայացքները, բայց ոչ երբեք անձին: Ամեն դեպքում նաև կցանկանամ, որպեսզի տիկին Նազարյանը անդրադառնա նաև այն մարդկանց, ովքեր վիրավորել և վիրավորում են նախկին իշխանության գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին:

Ժամանակին, երբ տարածում էիք (նախկին ընդդիմությունը) իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների հեռախոսահամարները, ծիծաղում իրենց արտաքին տեսքի վրա, սարքում մեմեր, անխնա հայհոյում այդ ժամանակ թերևս չէիք սրտնեղում ոչ մեկդ:

Ես ի տարբերություն ձեզ կկանգնեմ Լենայի կողքին և կքննադատեմ իրեն անձնապես վիրավորող մարդկանց: Կանեմ այն, ինչ ժամանակին ոմանց քաղաքական արժանապատվության բացակայությունը, կամ անձնական շահը բարոյականից վեր դասելու մղումները թույլ չտվեցին անել:

Հայկ Դերզյանի ֆեյսբուքյան էջից