Search
Close this search box.

Օսիպյանը պատրաստվու՞մ է բանդա ստեղծել և քաղաքական սպանություննե՞ր իրականացնել

Իրավապաշտպան Արտակ Գալստյանը  արդեն երեք օր հացադուլ հայտարարած  ցմահ դատապարտյալ, Վանոյի բանդայի պարագլուխ Արմեն Տեր Սահակյանի հետ հանդիպելուց հետո հետևյալ գրառումն է կատարել   իր ֆեյսբուքյան   էջում .

Այսօր ես և փաստաբան Սուսաննա Սարգսյանը այցելեցինք ցմահ դատապարտյալ ՝ երեք օր առաջ հացադուլ հայտարարած Արմեն-Տեր Սահակյանին:
Հացադուլավորի պահանջը մեկն է՝ հանդիպել Արտակ Զեյնալյանի հետ և ստանալ իրեն հետաքրքրող երկու հարցի պատասխանները.
1. Ի՞նչու են կեղծ տեղեկություններ ներառվել իր մասին զեկույցներում.
2. Արդյո՞ք Արտակ Զեյնալյանը, ի՞րոք վստահ է ,որ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը պատրաստվում է բանդա ստեղծել , ՀՀ ում քաղաքական սպանություններ իրականացնել և իրեն՝ Արմեն-Տեր Սահակյանին ներգրավել այդ բանդայի մեջ որպես անդամ:
Ինչպես են կեղծ տեղեկություններ ներառվել Արմեն-Տեր Սահակյանի վերաբերյալ զեկույցներում, մենք արդեն անրադարձել ենք.
https://web.facebook.com/artak.galstyan.399/posts/256952748554848

Հացադուլի պահանջի 2-րդ կետի մասին ավելի մանրամասն: Ըստ Զեյնալյանի կեղծված զեկույցների Արմեն-Տեր Սահակյանի նոր հանցանք կատարելու հավանականությունը համարվում է բարձր: Այս ձևակերպումը նշանակում է,որ դատապարտյալ անձը հայտնվելով ազատության մեջ ամենայն հավանականությամբ կվերադառնա իր հին արհեստին և կկրկնի նախկինում կատարած արարքները:Այսինքն՝ եթե գող է,կրկին կկատարի գողություն,մարդասպան է` նորից մարդ կսպանի և այլն:
Ի՞սկ ինչում է մեղադրվել Արմեն-Տեր Սահակյանը: Ըստ դատավճռի՝

-Արմեն-Տեր Սահակյանը անձամբ մարդ չի սպանել,չի ծեծել,չի շորթել,ավելի կարճ անձամբ ոչինչ չի կատարել,ձեռերն էլ արյունոտ չեն:
-Արմեն-Տեր Սահակյանին մեղսագրվել է ,որ նա հանդիսացել է ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի կողմից ստեղծված և Ներքին Զորքերի նախկին հրամանատար Վահան Հարությունյանի կողմից ղեկավարվող բանդայի անդամ:
Այս պարագայում Արմեն-Տեր Սահակյանի նոր հանցանք կատարելու, հավանականությունը բարձր գնահատելը, որը այս դեպքում նշանակում է հին հանցանքների կրկնություն, կարող է նշանակել ընդամենը մի բան՝ Պ-ն Արտակ Զեյնալյանը վստահ է, որ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը պատրաստվում է բանդա ստեղծել , ՀՀ ում քաղաքական սպանություններ իրականացնել և Արմեն-Տեր Սահակյանին ներգրավել այդ բանդայի մեջ` որպես անդամ:
Անկեղծ ասած չգիտեմ թե ո՞ւմ հիվանդ ուղեղում կարող էր նման միտք առաջանալ և այս ապուշությանը զեկույցի տեսք տար ,բայց ցավոք փաստը զեկույցների տեսքով առկա է և այժմ քննության առարկա է դատարանում:
Մենք փորձեցինք բացատրել Արմեն-Տեր Սահակյանին,որ իր գործում կեղծիքները այնքան ակնառու են,որ Արտակ Զեյնալյանը ուղղակի կվախենա և չի գա հանդիպման,չի համարձակվի նայել նրա երեսին,սակայն մեր հորդորները դադարեցնել հացադուլը առայժմ արդյունք չտվեցին:
Մեր կողմից՝ աԱմեն մարդ չէ,որ պատրաստ է պատասխան տալ իր արարքների համար,երբեմն թվում է, թե պաշտոնը հավերժ է, և տալիս է այն կրողին անձեռնամխելիություն:Բայց դա միայն թվացյալ ապահովություն է: Ռոբերտ Քոչարյանի այսօր կալանքի տակ գտնվելը,դրա լավագույն ապացույցն է:

Իրավապաշտպան` Արտակ Գալստյան
Փաստաբան` Սուսաննա Սարգսյան