Search
Close this search box.

Արդյո՞ք հայ ժողովուրդը իրեն համարում է անարխիստ. Արտակ Գալստյան

Այսօր Վարչապետը կոչ է անում հասարակությանը պահպանել օրենքը և պահանջել ՀԴՄ կտրոններ:
ՀԴՄ կտրոն չտրամադրելով տնտեսավարողը թաքցնում է հարկերը, որը հանցանք է:
Սպառողը, որը չի պահանջում ՀԴՄ կտրոնը փաստացի օժանդակում է տնտեսավարողին թաքցնել հարկերը, այսինքն օժանդակում է հանցանքի կատարմանը:
Սպառողին ՀԴՄ տրամադրելը դա օրենք է:
Այնպիսին, ինչպիսին սպանությունը, բռնաբարությունը, գողությունը, ահաբեկչությունը, թմրադեղերի ապօրինի շրջանառությունը,մ անկապղծությունը արգելող օրենքները:
Օրենք խախտելը ինքնին առաջացնում է պատասխանատվություն:
Օժանդակել օրենք խախտողին մեղմ ասած լավ բան չէ:
Փաստացի ի՞նչ է ասում Վարչապետը
Կոչ է անում չօժանդակել օրենք խախտողներին և պահանջել ՀԴՄ կտրոններ:
Չգիտես ինչու, որոշ մարդկանց մոտ Վարչապետի այս օրինական կոչը առաջացրել է դժգոհություն:
Մի մասը ասում է մի՞թե սրա համար ենք հեղափոխություն արել:
Մյուսները, թե թոշակառու տատիկների պահանջած ՀԴՄ կտրոնների հաշվին բյուջե են պլանավորում:
Անկեղծ, արդեն ես էլ չեմ հասկանում այս մառազմը:
ՀԴՄ կտրոններով որոշվում է տնտեսավարողի շրջանառությունը և ըստ դրա պետական բյուջե վճարվող հարկերը, որի մեծությունից էլ կախված է թոշակների, աշխատավարձների, նպաստների և այլն չափսերը:
Այստեղից հարց է առաջանում, բա ՀԴՄ կտրոնների տվյալները, որ չլինեն՝ պետությունը այլ կերպ ոնց հաշվարկի պետական բյուջոեի մուտքերը:
Եվ երկրորդը, եթե մենք հեղափոխություն ենք իրականացրել, որ անպատիժ օրենք խախտենք, ապա հեղափոխության անունը և էությունը պետք է փոխել:
Ապրիլյան հեղափոխությունը պետք է կոչել Անարխիստների հեղափոխություն, քանի որ միայն անարխիստներն են, որ մերժում են օրենքները ընդհանրապես:
Դա էլ է տարբերակ, բայց ուղղակի պետք է հասկանալ ,արդյո՞ք հայ ժողովուրդը իրեն համարում է անարխիստ:
Անձամբ ես այդպես չեմ կարծում:

Արտակ Գալստյան