Search
Close this search box.

Ռաֆիկ Մաշադյանը խորթ մորաքրոջս թոռն է․Աննա Հակոբյանի պատասխանը մամուլի հրապարակմանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝  Աննա Հակոբյանը, պատասխանելով  AuroraNews-ի հարցմանը, անդրադարձել է մամուլում տարածված տեղեկություններին՝  կապված իր և ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի որդու միջև եղած բարեկամական կապի հետ:

«Ռաֆիկ Մաշադյանը խորթ մորաքրոջս թոռն է:  Նրան վերջին անգամ տեսել եմ 2010 թվականին հարազատի հուղարկավորության ժամանակ: Ամուսինս՝  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը,  մինչեւ վարչապետ դառնալը, երբևէ Ռաֆիկ Մաշադյանին հանդիպելու առիթ չի ունեցել, Մաշադյանին ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնում նշանակելու պահին գաղափար անգամ չի ունեցել նման կապի գոյության մասին»,-ասված է Հակոբյանի պատասխանի մեջ: