Search
Close this search box.

Ծանրամարտի ՀՀ առաջնությունը աշխարհի չեմպիոնի մասնակցությամբ

Երեւանում այսօր կավարտվի Հայաստանի ծանրամարտի առաջնությունը:

Մրցումների վերջին օրը կմրցեն 109 կգ եւ + 109 կգ քաշային ծանրորդները: Հայտավորված են մեր բոլոր առաջատարները՝ աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանը, Ռուբեն Ալեքսանյանը, Սամվել Գասպարյանը եւ ուրիշներ:

Մինչ այդ մրցահարթակ էին ելել մարզուհիներն ու ավելի թեթեւ քաշային ծանրորդները: Կանանց մրցումներում տարբեր քաշային կարգերում չեմպիոն են ճանաչվել Մարիամ Հայրապետյանը (45կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (49 կգ), Տանզելիա Գրիգորյանը (55 կգ), Անուշ Արշակյանը (59 կգ), Իզաբելա Յայլյանը (64 կգ), Ծովինար Կիրակոսյանը (71 կգ), Լիանա Գյուրջյանը (76 կգ), Նանե Ստեփանյանը (81 կգ), Տաթեւ Հակոբյանը (87 կգ) եւ Արփինե Դալալյանը (+87 կգ):

Տղամարդկանցից Հայաստանի չեմպիոն են դարձել հետեւյալ ծանրորդները. Մոնթե Մխիթարյան (55 կգ), Արա Պողոսյան (61 կգ), Սեւակ Նիկողոսյան (67 կգ), Արմեն Գրիգորյան (73 կգ), Ռաֆիկ Հարությունյան (81 կգ), Անդրանիկ Կարապետյան (89 կգ), Հակոբ Մկրտչյան (96 կգ), Արսեն Մարտիրոսյան (102 կգ):