Search
Close this search box.

Բողոքի ակցիա. ԵՊՀ ուսանողները պահանջում են ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը (տեսանյութ)

ԵՊՀ ուսանողները համալսարանի գլխավոր շենքի բակում իրազեկման երթ են իրականացնում. նրանք պահանջում են ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը:
ԵՊՀ գլխավոր շենքի դիմաց ուսանողները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը: «Ազատ, անկախ ուսանող» պաստառներով, ուսանողները քայլերթ են անում՝ նշելով, որ չեն հանդուրժելու «կոռումպացված ռեկտորի ներկայությունը մայր բուհում»:

Ակցիայի մասնակիցներից մեկը հայտնեց, որ ԵՊՀ նորանշանակ հոգաբարձուների խորհուրդը անտարբերություն է ցուցաբերել ուսանողների պահանջի նկատմամբ: Ուսանողների խոսքով նոր հոգաբարձուների խորհուրդը չի ցուցաբերում ուսանողակենտրոն քաղաքականություն:

ԵՊՀ-ի ուսանողները պահանջում են խորհրդի արտահերթ նիստ: