Search
Close this search box.

«Երևան ավտոբուս» ՓԲԸ վարորդները գործադուլ են իրականացնում

Վաղ առավոտից կանգառներում սպասող քաղաքացիները անելանելի վիճակում էին հայտնվել: Պարզվում է՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ վարորդները գործադուլ են իրականացնում` հրաժարվելով երթուղի դուրս գալ: Նրանք պահանջում են նորանշանակ տնօրենի հրաժարականը:

Տեղեկացնենք, որ ժամը 9:30-ի դրությամբ վարորդները դուրս են եկել աշխատանքի՝ պայմանով, որ առաջիկա ժամերի ընթացքում իրենց խնդրին լուծում կտրվի:

Նշենք, որ վերոնշյալ ընկերությանն են պատկանում չինական մանուշակագույն ավտոբուսները: