Search
Close this search box.

Ո՞ւմ է ձեռնտու Վանոյի չվերադառնալը. Արտակ Գալստյան

Հասարակությանը արդարության կարոտ է:
Անցած տարիներին, անարդարությունը, չբացահայտված հանցագործությունները այնքան շատ են, որ այսօր արդարության վերականգնումը և անպատժելիներին պատժելը ժողովրդի համար փոխարինում է հանապազորյա հացին:
Հեղափոխությունից հետո այս պահանջը հասավ իր գերադրական աստիճանին:
Նոր Հայաստանում հարուցված քրեական գործերով նախկին ռեժիմի որոշ պաշտոնյաների հաջողվեց լքել Հայաստանը:
Բարձրացավ ժողովրդական ալիք, հետ բերել և պատժել նրանց, հնչեցին մեղադրանքներ նոր իշխանության հասցեին, որ չի կարողանում իրականացնել իր գործառույթը,ավելին երևույթի մեջ տեսան թաքնված դավադրություն և կուլիսային պայմանավորվածություններ:
Ունեցանք պատկեր՝ մեղադրյալները հետախուզման մեջ են, իշխանությունը փորձում է հետ բերել նրանց, ժողովուրդն էլ պահանջում է դա անել շտապ:
Բայց ՀՀ պատմության մեջ մի ֆենոմենալ մի մեղադրյալ կա:
Նրան նախկին,այսօր արդեն ազգադավ ռեժիմի կողմից մեղսագրվել են առավել ծանր հանցագործություններ:
Ի դեպ, ով առաջադրել է այդ մեղադրանքները, ինքը այսօր բանտում է, մյուսն էլ հերթի մեջ է:
Այդ մարդը 19 տարի է հետախուզման մեջ է:
Այդ մարդը Վանո Սիրադեղյանն է:
Այս պարագայում Վանոն նույնպես ֆենոմենալ է:
Եթե մյուս հետախուզվողների դեպքում պահանջում են բռնել և վերադարձնել ՀՀ, ապա Վանոյի դեպքում հենց լուրեր են հայտնվում, որ նա կարող է վերադառնալ,բարձրանում է հակառակ աղմուկը,
-որ Վանոյի վերադարձը անթույլատրելի է
-որ Վանոյի վերադարձը թույլատրել չի կարելի:
Եվ հիմնավորում են այդ ամենը նրանով, որ նա մարդասպան է, հանցագործ և այլն:
Ընդ որում, հիմնական աղմուկ բարձրացնողները Քոչարյանին և Սերժին սատարողներն են և նրանց ֆեյքերը, այսինքն՝ նախկին ազգադավ ռեժիմը:
Առաջանում է տրամաբանական հարց
Եթե Վանոն, իրոք  հանցագործ է և նրա դեմ գործը սարքված չէ , ինչից եք սարսափում, թող գա կանգնի դատարանի առաջ և պատասխան տա: Ինչո՞ւ եք Վանոյի վերադարձի հնարավորությունը նույնականացնում աղետի և ՀՀ պետականության կորստի հետ և ամեն կերպ խոչնդոտում դրան:
Ակամայից մոտս համոզմունք է առաջանում,որ դուք ինչպես Վանոյի պաշտոնավարման ժամանակ, այնպես էլ այսօր շան պես վախենում էք նրանից:
Դուք գիտակցում էք ,որ Վանոյի վերադարձով ձեզ և ձեր թայֆին, կառաջադրվեն նոր մեղադրանքներ՝ 39 սպանություն, Հոկտեմբերի 27, իշխանության զավթում՝ 98-ին,Հակահայկական գործունեություն և հայրենիքի դավաճանություն:
Չնայած իմ համոզմամբ՝ հայրենիքի դավաճանություն ձեզ չի կարող մեղսագրվել, քանի որ Հայաստանը երբեք ձեր հայրենիքը չի եղել, լրտեսություն հնարավոր է, հայրենիքի դավաճանություն՝ ոչ:
Մի սարսափ էլ ունեք դուք:
Բացի ձեր կատարած հանցանքների բացահայտումից և օրենքի առջև պատասխան տալուց:
Դա Վանո Սիրադեղյանի դեմ պատասխան տալն է, որը ձեր համար կլինի վերջին դատաստանից սարսափելի:
Ամփոփեմ՝ իշխանությունը պետք է ձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները Սիրադեղյանի վերադարձի համար:
Ապահովի արդար դատաքննության իրավունքը անաչառ դատարանի կողմից:
Հմարավորություն ընձեռնի նրան բացահայտել Հայաստանի 30 ամյա պատմության սև էջերը:
Վանոն արդեն 73 տարեկան է և ծեր:
Բայց նա իմաստուն է, ինչպես ԿԱԱ-ն Կիպլինգի հանրահայտ մուլտֆիլմում:
Միգուցե նրա վերադարձը կլինի իմաստուն մարդու վերջին՝ անգնահատելի ծառայությունը իր ժողովրդին և հայրենիքին:
Ի՞նչու խոչնդոտել բացահայտմանը:
Ու՞մ է ձեռնատու ,որ Վանոն չվերադառնա, միանշանակ՝ ոչ ժողովրդին:
Կուզեք իմանալ ինչ կլինի նրա վերադարձից հետո նախկին ռեժիմի կապիկների հետ:
Արտակ Գալստյան