Search
Close this search box.

Գորիսի բանտում խոսել էր Մհերի հետ ու ասել, որ ինքը Լիսկայի եղբոր տղան է, որ շուտով դուրս կգա բանտից

Ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի կինը՝  Զարուհի Մեջլումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հիշեցում՝ տուժողների իրավունքների սելեկտիվ պաշտպաններին

Սուրիկ Խաչատրյանի եղբորորդի Մայիս Խաչատրյանը 2004-ի փետրվարի 29-ին դաժանաբար, դանակի բազմակի հարվածներով սպանել էր Գորիսի բնակիչ, երեք անչափահասների հայր Հովհաննես Բադալյանին՝ մուտքում իր ուսին դիպչելու համարձակության համար: Սակայն նա դատապարտվել էր ազատազրկման 12 տարի ժամկետով, իսկ ընդամենը 6 տարի անց՝ 2010-ին Սերժ Սարգսյանը նրան ներում էր շնորհել: Հովհաննես Բադալյանն ու իր անհայր մնացած երեխաները տուժողներ չեն ֆեյսբուքյան պաշտպանիկների համար: Այդ երեխաների հետ իհարկե չի ցանկանա ծանոթանալ նայած ում իրավունքների պաշտպանը կամ պաշտպանները: Նրանք հզոր հովանավորյալներ չունեին, որ հրապարակներում ցույցեր անեին…ի դեպ, Մայիս Խաչատրյանը Գորիսի բանտում խոսել էր Մհերի հետ ու ասել, որ ինքը Լիսկայի եղբոր տղան է, որ շուտով դուրս կգա բանտից»: