Search
Close this search box.

Հիմա էլ Արարատ Միրզոյանի տիկնոջ գլխին անձրևանոց պահող կա. ով է անձրևանոց պահում աշխարհի հայտնի լիդեր կանանց գլխին. ֆոտոշարք

Համացանցում բավական մեծ աղմուկ է բարձրացրել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կնոջ՝Գոհար Աբաջյանի Ստեփակակերտի Եղբայրական հուշահամալիր այցի ժամանակ արված լուսանկարրները,որտեղ մի տղամարդ տիկին Գոհարի գլխին անձրևանոց էր պահել: Ի դեպ,տիկին Աբաջյանին ուղեկցողներից ոչ մեկը անձրևանոցով չէր:
Օգտատերերը խիստ քննադատության են ենթարկում Գոհար Աբաջյանին,նրան մեղադրելով անհամեստության մեջ: Անկեղծ ասած,ինձ մոտ էլ այնպիսի տպավորություն է ստեղծվել Միրզոյան ընտանիքի մասին,որ նրանց “աստղայինը” լրիվ տարել է.վերարկու բռնող ունեցող ամուսնու կողքին “զոնտիկ” բռնող ունեցող կինն անպակաս պետք է լինի:
Ուսումնասիրելով հանրաճանաչ և լիդեր կանանց լուսանկարները պարզեցի,որ նրանց մեծ մասն աչքի են ընկնում համեստությամբ և հասարակ մահկանացուների նման իրենք են իրենց անձրևանոցները պահում գլխավերևին:

Հայաստանի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝Մելանյա Թրամփը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից