Search
Close this search box.

Պատկերացնո՞ւմ եք իմ ընտանիքի վիճակը, ողբում էին, ո՞վ է ինձ պատասխան տալու. ցմահ դատապարտյալ

Ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը, ով արդեն 23 տարի է, ինչ պատիժը կրում է « Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, հերթկան հուսախաբությունն է ապրել։ Նախկինում էլ նա բազմիցս պայքարել էր իր վաղաժամկետ ազատման համար։ Գրիգորյանի համար անհասկանալի է նախագահի դիրքորոշումը՝ չնայած, որ սահմանադրական փոփոխություններից հետո ներում շնորհելու իրավունքը նախագահից փոխանցվեց վարչապետին․

« Խնթրագիրը անհատական դիմում է, չէ՞, տարբեր մարդիկ են։ Ես մարդ չեմ սպանել։ Դրանք անհատական գործեր էին, նախագահ, դու պարտավոր էիր, դրանք հատ- հատ նայեիր, արժանավորներին ներում շնորհեիր, կամ եթե կային այդպիսի գիշատիչներ, մերժեիր, ուղարկեիր վարչապետին , վարչապետն էլ, ինչպես օրենքն է պահանջում, դիմեր Սահմանադրական դատարան, այդ հարցը լուծվեր։ Դուք այդտեղ « պեշկա՞» եք նստած։ Շատ էլ որ Նիկոլը մերժել է, բա դո՞ւ։ Ենթադրենք՝ վարչապետը ուղարկել է, չէ՞, նախագահը իրավունք ունի առարկելու և չստորագրելու, դա է։ Վարչապետն էլ մի հատ կուլտորական կծել ա նախագահին․․․։ Ընկեր ջան, դու նախագահ ես, քո անհատական ստորագրությունն է դրվում։ Ասում են, չէ՞, երկրի նախագահը ներում շնորհեց, չեն ասել՝ վարչապետը ներում շնորհեց։ Ճիշտ չե՞մ ասում» ։

Ցմահ դատապարտյալը նաև իր վրդովմունքը հայտնեց մտավորականության վերաբերյալ։ Նրա խոսքով՝ որևէ մտավարականից քննադատություն չի լսել, մինչդեռ մարդկանց ճակատագրեր են որոշվել․

« Բա ես մեր « մտավորականները» ․․․։ Թող մի հատ դուրս գային, առողջ քննադատեին իշխանությանը։ Բա այդ մարդկանց ապրումները, « պռաժառկեքը» , այդ մարդկանց ընտանիքները, բարեկամները, հարազատները։ Մենք ամիսներով սպասում էինք։ Բա այդ սորոսից սնված ՀԿ-ները ՝ « մարդու իրավունքների» ։ Թող մի հատ ասին՝ այ վարչապետ, էս ի՞նչ ես անում։ 134-ից ընդամենը 2 հոգու մի-մի տարի են կրճատել։ 20 հատ կին կար, բա դուք կնոջը գոնե ներում չշնորհե՞ք։ Առաջ հենց մեր խնդիրը ուզում էին բարձրաձայնեին, գիտե՞ք՝ ինչ էին ասում՝ վա՜յ, Նաիրի Հունանյա՜ն, վա՜յ, Հոկտեմբերի 27, քաղաքական հարցեր։ Ասում էինք՝ ի՞նչ Նաիրի Հունայան, Նաիրին չկա, չէ՞, 42 հոգու մեջ, հիմա էլ բերել են Մհեր։ Մհերը ի՞նչ կապ ունի։ Դու անհատական քննի, ասա՝ Վարո, դու իրավունք ունես, Պետրոս, դու իրավունք չունես։ Բա դո՞ւ նախագահ ես, չէ՞ որ սա էդ փաստաթուղթը չէ․ ախր դու ճակատագրի հարց ես լուոծում։ Ինչ ուղարկում են, ստորագրում է։ Ներման հանձնաժողով կա, 15 հոգուց բաղկացած, բոլոր պետական կառույցներից նեկայացուցիչներ կան՝ քահանայով և այլն, և այլն, նայում են, զննում են, ուսումնասիրում են։ Ամոթ էլ է, չեն նայում, թե ներման հանձնաժողովը ինչ է արել, դրակա՞ն է տվել, թե՞ բացասական։ Եթե նա ով մարդ է սպանել, իրեն պիտի դրական տային, ուրեմն ինձ պիտի դրական տային , մի հատ էլ դաչա» ։

Ստեփան Գրիգոյանը հատկապես ընդգծեց դատապարտյալների ընտանիքների ու բարեկամների գործոնը՝ բարձրացնելով հռետորական հարց՝ « Իսկ նրանց ապրումների համար ո՞վ է պատասխան տալու» ․

«Սաղ աշխատողները, հիմնարկը սպասում էր, որ ինձ պիտի ճանապարհեին, բոլորը՝ կալանավորները, աշխատողները։ Մեծ քույրս կողքի գյուղում է ապրում, գնացել էին առևտուր էին արել, սեղան էին գցել, ինձ էին սպասում։ Պատկերացնո՞ւմ եք իմ ընտանիքի վիճակը։ Չէի կարողանում լացները կտրեի, ողբում էին, ո՞վ է ինձ պատասխան տալու» ։

Ստեփան Գրիգորյանը մահապատժի է դատապարտվել 1996 թվականին` սպանությանը մասնակից լինելու համար: 2003թ. օգոստոսի 1-ին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով մահպատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ:2015 Մայիսի 14-ին լրացել է նրա անազատության մեջ գտնվելու 20 տարին և օրենքի համաձայն դիմում է ներկայացրել` իրեն վաղաժամկետ ազատ արձակելու համար :