Search
Close this search box.

Ճապոնացիները 5 մլն հեռախոս են հավաքել օլիմպիական մեդալներ պատրաստելու համար

Տոկիոյում կայանալիք 2020թ. Օլիմպիական և Պարաօլիմպիական խաղերի կազմկոմիտեն գոհ է մեդալներ պատրաստելու համար օգտագործված իրեր հավաքագրելու և վերամշակելու ընթացքից։ Համայնքային մարմինները գրեթե 47,5 հազար տոննա էլեկտրոնային թափոններ են հավաքել, այդ թվում` ավելի քան 5 մլն օգտագործված հեռախոսներ։

Հավաքման կայանները տեղակայված են NTT Docomo խանութներում, ինչպես նաև փոստային բաժանմունքներում և այլ հասարակական շենքերում:

Կազմակերպիչ հանձնաժողովը վստահ է էլեկտրոնիկայի հավաքման քարոզարշավի հաջող ավարտի հարցում: Ծրագիրը կավարտվի մարտի 31-ին, իսկ օլիմպիական և պարաօլիմպիական մեդալները կներկայացվեն ամռանը։