Search
Close this search box.

Արդեն որերորդ ուսուցիչն է ինձ դիմում, որ դեռ չեն ստացել հունվար ամսվա աշխատավարձը. Լուսինե Հարոյան

«Ազգային Առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արդեն որերորդ ուսուցիչն է ինձ դիմում, որ դեռ չեն ստացել հունվար ամսվա աշխատավարձը!!!
Պարոն Փաշինյան, ինչո՞ւ ոչ բոլոր դպրոցներին են բաժանել հունվար ամսվա աշխատավարձը, ավելի ճիշտ` գրոշները:
Բյուջեում փող չկա՞: Բայց այդ նույն բյուջեում, պարզվեց, հսկայական միջոցներ կային 2 ամիս աշխատածների 13-րդ աշխատավարձի, քարտուղարուհիների պարգևատրման, պաշտոնյաների ինքնապարգևատրման համար: Եվ դուք միանգամայն նորմալ համարեցիք պետական միջոցների նման մսխումը, որը սոցիալական աղաղակող անարդարության ևս մեկ դրսևորում էր և որը դուք արդարացրիք:
Ինչպե՞ս բացատրել նման խայտառակ վերաբերմունքը երկրի համար կարևորագույն այս ոլորտի հանդեպ: Սրանում է՞լ է նախկին իշխանությունը մեղավոր, թե՞ իներցիայով է, թե՞ օրենքի շրջանակում է ամեն ինչ:

Ուսուցչի և կրթության հանդեպ նման վերաբերմունքն ուղիղ ճանապարհ է դեպի ազգի դեգրադացում և երկրի կործանում:
Երբ Ճապոնիայի վարչապետին հարցրին, թե ինչո՞ւմն է ճապոնական հաջողության գաղտնիքը, նա պատասխանեց. «Մենք ուսուցչին տվել ենք կայսեր չափ պաշտամունք, պատգամավորի չափ աշխատավարձ, նախարարի չափ լիազորություն»: