Search
Close this search box.

ԱյԴԻ բանկը դատի է տվել Սահակ Մինասյանին

ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար, Շիրակի պետական մանկավարժական համալսարանի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանը հերթական դատական գործընթացի մեջ է ներքաշվել։ Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ Սահակ Մինասյանի դեմ դատական հայց է ներկայացրել ԱյԴԻ բանկ ՓԲԸ-ն։ Հայցադիմումը դատարան մուտք է եղել նախորդ տարվա հոկտեմբերին։ Բանկը Մինասյանից պահանջում է 137.531.10 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի բռնագանձում։ Սույն գործով առաջին դատական նիստը տեղի է ունեցել 2019 թվականի հունվարի 31-ին։ Հաջորդ դատական նիստը նախատեսված է փետրվարի 21-ին։

Ուշագրավն այն է, որ Սահակ Մինասյանը, ով Շիրակի մարզում հայտնի է որպես պատկառելի ունեցվածքի տեր անձնավորություն հայտարարում է, որ «սնանկ» է, եւ չի կարող կատարել բանկի նկատմամբ իր պարտավորությունը։ Ի դեպ Սահակ Մինասյանը բանկից վարկ վերցնելուց հետո անգամ տոկոսները չի վճարել, եւ հիմա բանկը դիմել է դատարան՝ պարտավորեցնելով պատասխանողին վճարել նաեւ դրանք։

Հիշեցնենք, որ Սահակ Մինասյանը Շիրակի պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնից հրաժարական ներկայացրեց խայտառակ բացահայտումներից հետո։ Բուհի պրոֆեսորադասախոսական կազմը տեւաժական ժամանակ է բարձրաձայնում էր Մինասյանի կատարած ապօրինությունների մասին։

Irakanum.am