Search
Close this search box.

ՖՈՏՈՇԱՐՔ. Հերացի փողոցում բեռնատարը բախվել է թունելի պատին. վարորդը տեղում մահացել է

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 06:13-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Հերացի փողոցում՝ թունելի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար՝ բեռնատարը շրջվել է, կա տուժած, առկա է վառելիքի արտահոսք. անհարժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ նախնական տվյալներով «Volvo» մակնիշի 34 CO 003 պետհամարանիշի կցորդիչով բեռնատարը Հերացի եւ Կորյունի փողոցների խաչմերուկի մոտակայքում բախվել է թունելի պատին, ինչի հետեւանքով վարորդ՝ 1972 թ. ծնված Ա. Ա.-ը տեղում զոհվել է:

Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Ա.Ա.-ի դին:

[smartslider3 slider=83]

Լուսանկարները՝ Shamshyan.com