Search
Close this search box.

Ես մարմնավաճառներին երբեք չեմ պաշտպանել, բայց այս անգամ բացառություն կանեմ

Մենք երկար ժամանակ կարծել ենք, թե մեր հասարակության ամենաաղտոտ ու անբարո զանգվածը մարմնավաճառներն են։ Պարզվում է՝ սխալվում ենք:
Մի ավելի զզվելի զանգված կա՝ ֆեյսբուքյան կեղծ օգտատետերի մի թշվառական խումբ, որոնց մարմնավաճառների հետ համեմատելն ուղղակի մեղք է:
Սա ինչ՞ նոր մշակույթ է մեր երկրում: Դու մասնագիտական վերլուծություն ես անում, ինչին ի պատասխան, երկու վիրուսակիր մարմինների՝ նախապես չծրագրված անկանոն ու հալածող շփումներից գոյացած, փսլնքաջրերով սնվող մի դուրսպրծուկ գաղտնի էջից հայհոյում է քեզ։
Ինչ ասեմ էտ ողորմելիներին, որ քաջություն չունեն բացահայտ հանդես գալ։
Որն էլ որ հանկարծ հանդընգնում է խոսել իր անունից, հետո պարզվում է, որ իր կիսաֆաբրիկատ լաճկամանուկներին զինվորական ծառայությունից ազատելու կամ իր առնամոլ կնոջ ոչ ստանդարտ հավակնությունների պատճառով իր խայտառակությունը կանխելու նպատակով Հայաստանից առնետավազք կատարած մի պոռնկաբարո արարած է, որը դրսից օրը ցերեկով հեգնում է Հայաստանում մնացողներիս ու պայքարողներիս, իսկ գիշերները սիրահոժար համտեսում է սև ու սպիտակ մաշկավորների մարմնի պահածո հատվածները:

ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից