Search
Close this search box.

Փաշինյանի թիմն` ընդդեմ Փաշինյանի

Եթե մինչ այս վարչապետին փորձում էին վարկաբեկել նախկին ռեժիմի ներկայացուցիչները, ապա այժմ այդ գործին լծվել է նրա հարազատ թիմը:
Եթե մինչ այս ինքս ինձ համոզում էի, որ երիտասարդ են և անփորձ, և այդ պատճառով է այս վիճակը, ապա այժմ սկսում եմ համոզվել, որ ոչ, ընթանում է պլանավորված գործնթաց` վարչապետին ամեն գնով վարկաբեկելու, և ոչ ավել ոչ պակաս իր թիմի կողմից:
Այսպես՝
-պարգևավճարներ
-թռչող Կոկորդիլոսներ
-հիմնի փոփոխություն
-դրոշի փոփոխություն
-վիզսա բռնվել
տաքսին է սպասում և այլն:
Հիմա էլ թե Գևորգ Կոստանյանը փայլուն իրավաբան է և հայրենիքի ծառա:
Վստահաբար կասեմ հետևյալը՝ նախկին ռեժիմի ոչ մի ներկայացուցիչ՝ իր ելույթով, ոչ մի ֆեյք՝ իր հաչոցով և կեղծ տեղեկատվությամբ, վարչապետի վարկանիշին այդպիսի հարված չի հասցրել, որքան իր թիմը` իր գործունեությամբ և առանց գիտակցելու արտահայտվելով:
Այնպիսի տպավորություն է, որ վարչապետի թիմին այսօր խանգարում է հենց վարչապետը: Հավանաբար, միայն վարչապետն է նրանց խանգարում լիարժեք ինտեգրվել նախկին ռեժիմի արատավոր ավանդույթներին, իրենց էլիտա և սպիտակ մարդ զգալու անհագ ցանկությանը:
Այլ տրամաբանություն վարչապետի թիմի գործողություններում գոնե ես չեմ կարողանում գտնել:
Այս պարագայում, եթե ժողովուրդը ցանկանում է պաշտպանել իր վարչապետին, ապա առաջին հերթին պետք է պաշտպանի իր թիմից:

Վարչապետի թիմը, պետք է հստակ հասկանա մի բան, որ եթե Նիկոլ Փաշինյանը չլինի ՀՀ վարչապետ, ապա նրա տեղը միանշանակ չի կարող զբաղեցնել ՔՊ այլ անդամ: Այսօր դավելով վարչապետի դեմ, դավում են հենց իրենք իրենց դեմ: Եթե Փաշինյանը չլինի վարչապետ, ապա իրենց ուղղակի կտրորեն, իսկ ժողովրդի համար կդառնան Քոչարյանից, Սարգսյանից, Մանվելից ավելի ատելի և մերժված սուբյեկտ:
Ամփոփեմ. Աստված մի արասցե, եթե մի օր վերը նշվածը իրականանա, ապա Փաշինյանը կվերադառնա իր նախկին գործունեությանը և կրկին կմնա անհատ: Փաշինյանը՝ Փաշինյան է, կլինի վարչապետ, թե ոչ: Սա պարոնայք արդեն տեսակի խնդիր է, այստեղ ոչինչ այլևս դուք չէք կարող անել:
Իսկ ի՞նչ կկատարվի ձեր հետ:
Խորհուրդս բարեկամական. Մի կտրեք այն ծառի բունը, որի ճյուղի վրա բախտի քմհաճույքով հայտնվել եք, անկախ ձեր կամքից:

Իրավապաշտպան`  Արտակ Գալստյան