Search
Close this search box.

Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվել է փաստաբանի ծառայությունից. մամուլի խոսնակ

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանն ի պատասխան մի քանի լրատվամիջոցների կողմից արված հարցումների իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է.

1. Նախագահ Տեր-Պետրոսյանը հրաժարվել է փաստաբանի օգնությունից:

2. Եթե հարցաքննությունը շարունակություն ունենա, այդ մասին հանրությունը կտեղեկացվի մեր կողմից:

Հիշեցնենք, որ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում «Մարտի 1»-ի քրեական գործի շրջանակներում վկայի կարգավիճակով հարցաքննվել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Հարցաքննությունը տևել է 1.5 ժամ: