Search
Close this search box.

Թիկունքից հարված վարչապետին` իր թիմի կողմից

Նախարարները, իրենց քարտուղարուհիները, սիրուհիները և մտերիմները, ԱԺ պատգամավորները եթե մի քիչ բարոյականություն ունենային,ապա կհրաժարվեին պարգևավճարներից` հոգուտ երկրի սահմանը 20 տարի իրենց կյանքի գնով պահած այս սպաների։
Այսօր սպաները մնացել են անտուն, ցուցարարների մոտ դժգոհություն է առաջացել մեր վարչապետի նկատմամբ միայն նրա համար,որ նորաթուխ պաշտոնյանները չկարողացան դիմակայել ՀՀԿ- ական գայթակղիչ ավանդույթներին։ Սա արդեն սաբոտաժ չէր վարչապետի դեմ։ Սա թիկունքից հարված էր վարչապետին` հենց իր թիմի կողմից։Սա հեղափոխության արժեքների ուղղակի դավաճանություն էր։
Չորս երեխաների հայր ՀՀ վարչապետը, մարդ որի անձնազոհության շնորհիվ տեղի ունեցավ հեղափոխությունը ՝ հրաժարվեց պարգևավճարից,մի՞թե իր թիմի և ՀՀԿ- ից մնացած տզրուկների համար դա ազդակ կամ օրինակ չէր։
Ամփոփենք ՝
Ե՞թե խելքի չգաք,չհարգեք և չխոնարհվեք ձեր ճղճիմ գոյությունը իրենց կյանքի գնով ապահոված ԶԻՆՎՈՐԻ դիմաց,ապա շատ շուտով ստիպված կլինեք ծնկի գալ թուրքի առաջ։
Չնայած ո՞ւմ և ի՞նչ ենք բացատրում։

Իրավապաշտպան Արտակ Գալստյանի ֆեյսբուքյան էջից