Search
Close this search box.

Սփյուռքի փոխնախարարը նշանակվել է օրենքի խախտմամբ

ՀՀ սփյուռքի նախարարի պարտականությունները այսօր կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանը, ով մինչ նախարար Մխիթար Հայրապետյանի մանդատ ստանալը, աշխատում էր որպես սփյուռքի փոխնախարար, այդ պաշտոնին նշանակվել է սահմանադրության խախտմամբ: Մանավորապես Սահմանադրության 48-րդ հոդվածի համաձայն`
2. Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:
ՀՀ Սահմանադրության 147-րդ հոդվածի համաձայն
1. Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից:

ՀՀ Սահմանադրության 148-րդ հոդվածի համաձայն
1. Կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները:
2. Կառավարության անդամի վրա տարածվում են պատգամավորի համար սահմանված անհամատեղելիության պահանջները: Նրա համար օրենքով կարող են սահմանվել անհամատեղելիության լրացուցիչ պահանջներ:
Կառավարչական իրավահարաբերությունների մասին կարգավորման մասին օրենքի 10-րդ հոդվածի համաձայն`
13. Պետական մարմնի ղեկավարի բացակայության դեպքում նրան փոխարինում է առաջին տեղակալը, իսկ առաջին տեղակալի պաշտոն նախատեսված չլինելու կամ առաջին տեղակալի բացակայության դեպքում` տվյալ մարմնում պետական մարմնի ղեկավարի տեղակալի առավել երկար ստաժ ունեցող տեղակալը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
Սրանք այն հոդվածի կետերն են, որոնք խախտելով Սփյուռքի նախարարի տեղակալ է նշանակվել Բաբկեն Տեր Գրիգորյանը: Փոխնախարարը վերջին հինգ տարիներին պարզապես չի բնակվել Հայաստանում: Այդ առիթով նույնիսկ Սփյուռքի այն ժամանակվա նախարար Մխիթար Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց, «Այլևս հայրենադարձ փոխնախարար ունենք»: Հայրենադարձությունը լավ է, եթե չի խախտվում ՀՀ սահմանադրությունը: Տեր-Գրիգորյանը ծնվել է Փարիզում 1985թ-ի հոկտեմբերի 25ին մեծացել եւ կրթությունը ստացել է ԱՄՆ-ում: Նույնիսկ շրջանառվում է , որ այսօր նախախարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը զբաղեցնող նախկին փոխնախարարը ՀՀ քաղաքացի չէ: