Search
Close this search box.

«Պարոն Կոստանյանը կարող է ծառայել ՀՀ-ին. նա լավագույն իրավաբաններից է». Ալեն Սիմոնյան

«Պարոն Կոստանյանի հետ կապված որևիցե քննարկման մասնակից չեմ եղել, բայց համարում եմ, որ նա դեռ կարող է ծառայել Հայաստանի Հանրապետությանը: Նրան համարում եմ ՀՀ ամենաարհեստավարժ իրավաբաններից մեկը»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով լուրերին, ըստ որի՝ Գևորգ Կոստանյանն առաջիկայում պաշտոն կստանա: «Կարծում եմ՝ լավ կլինի, որ նա ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի ձևով կարողանա իր ծառայությունները մատուցել ՀՀ-ին: Գևորգ Կոստանյանին դիտարկել որպես քաղաքական միավոր՝ պատրաստ չեմ, քանզի նա չի եղել Հանրապետական կուսակցության անդամ, որպես իրավաբան՝ կարող եմ ասել, որ լավագույններից է»,- շարունակել է Սիմոնյանը: