Search
Close this search box.

Բակո Սահակյանը Թալիշում քննարկել է բնակավայրի վերականգնման խնդիրները

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ փետրվարի 5-ին, պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանի և այլ պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է հանրապետության արևելյան սահմանագծի տարբեր հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին, հաղորդում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Նույն օրը նախագահն այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ և հրավիրել աշխատանքային խորհրդակցություն բնակավայրի վերականգնմանն առնչվող խնդիրների շուրջ:

Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ՝ նշելով Թալիշի վերականգնման ծրագրի կարևորությունը մեր երկրի համար:

Խորհրդակցությանը մասնակցել են պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք: