Search
Close this search box.

«Ժամանակ». «Գազպրոմ Արմենիա»-ն «քցում է». Ի՞նչ կտա այս անգամ ՀՀ-ն ռուսական պարտքի դիմաց

«Ժամանակ» թերթը գրում է. «Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ ռուսական «Գազպրոմ» պետական ընկերությունը 10 տոկոսով թանկացնում է Հայաստան մատակարարվող գազի գինը՝ 150-ից դարձնելով 165 դոլար:

ՀՀ իշխանությունները, փորձելով չգցել հայ հասարակության նախատոնական տրամադրությունը, հայտարարեցին, որ գազը սպառողների համար չի բարձրանա, և այդ տարբերությունը կփոխհատուցվի «Գազպրոմ Արմենիա»-ի ծախսերի կրճատման հաշվին:

Ոլորտին մոտ կանգնած մեր աղբյուրը տեղեկացրեց, որ «Գազպրոմ Արմենիա»-ն չի պատրաստվում իր վրա վերցնել թանկացման բեռը, և այդ հարցով ընկերության հետ նույնիսկ բանակցություններ չեն էլ վարվել: Այսպիսով, 15 դոլարի պարտքը կուտակվում է, և քանի որ «Գազպրոմ Արմենիա»-ն այլևս 100 տոկոսով ռուսական սեփականություն է, մնում է ենթադրել, թե ինչ պետք է այս անգամ Հայաստանը տա ռուսական պարտքը մարելու համար: Ամենահավանականը թերևս Երևան ՋէԿ-ն է»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: