Search
Close this search box.

Լֆիկն այսօր աշխատում է Նիկոլի դեմ

Փողոցային առևտորվ զբաղվողները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության մոտ: Ակցիայի մասնակիցներին դուր չի գալիս այն, որ իրենց թույլ չեն տալիս առևտուր անել փողոցում՝ պահանջելով տեղափոխվել շուկաներ:

Քաղաքացիների խոսքերով, շուկաներում նորմալ առևտուր չի լինում, որովհտեև մարդիկ չեն մտնում այնտեղ:

Ակցիայի մասնակիցների խոսքերով, հանրապետականները դեռ չեն հեռացել և մարդկանց հանել են Նիկոլ Փաշինյանի դեմ. «Ամոթ ձեզ, գետինը մտնեք: Ես Փակ շուկայում էի աշխատում,Սիթի սարքեցին, հիմա ուր գնանք: Մյուս շուկաներ մարդ չի մտնում: Ժամանակին, երբ սիթիատեր Լֆիկը, նույն ինքը Սամվել Ալեքսանյանը քանդում էր փակ շուկան, այնտեղի առևտրականներին խոստացել էր, որ գյուղատնտեսական ապրանքների բաժինը կթողնի շուկայի աշխատողներին: Սկզբում մի փոքր տարածքով խաբեց, հետո մեզ բոլորիս թողեց փողոցում: Փաստացի Լֆիկն այսօր աշխատում է Նիկոլի դեմ» պատմում են առևտրականները:

Քաղաքացիները որպես հարցի լուծում կամ պահանջում են գործարաններ բացել, որ իրենք աշխատեն, կամ էլ թույլ տան, որ փողոցում անեն իրենց առևտուրը: