Search
Close this search box.

«Լուսավոր Հայաստանը» Զոհրաբ Մնացականյանին հրավիրել է խմբակցության անդամների հետ հանդիպման

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ վերջին զարգացումների, ինչպես նաև մեր երկրի արտաքին քաղաքական այլ առաջնահերթությունների շուրջ քննարկման և մտքերի փոխանակման համար այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին հրավիրել ենք ԱԺ` «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամների հետ հանդիպման։ Հանդիպման մասին որոշ պարզաբանումներ և տպավորություններ կփոխանցենք հանդիպման ավարտին»: