Search
Close this search box.

Ազգային Ժողովի շենքը՝ «ՔՊ»-ի գրասենյա՞կ. Գագիկ Համբարյան

Փետրվարի 2-ին ԱԺ-ում “Իմ Քայլը” խմբակցության պատգամավորները 4-ժամյա փակ հանդիպում-քննարկում են անցկացրել Նիկոլ Փաշինայնի և կառավարության անդամների հետ ԱԺ-ի շենքում:
Հետաքրքիր է,ով՞ է թույլ տվել ԱԺ-ում գտնվող քաղաքական որևէ ուժի երկրի օրենսդիր մարմնի շենքը օգտագործել սեփական խմբակցության և կուսակիցների հետ հանդիպում կազմակերպելու համար:
Քանի որ “Իմ Քայլը” խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողներին նաև հայտնել էր,որ այսպիսի հանդիպումները հաճախակի են լինելու,ապա կոռեկտ կլինի,եթե պարոն Փաշինյանը և իր կուսակիցները այսպիսի հանդիպում-քննարկումները կազմակերպեն այլ տեղում և ո՛չ ԱԺ-ի կամ որևէ այլ կառավարական շենքում:
Ազգային Ժողովի շենքը մեր պետության խորհրդանիշներից մեկն է և որևէ քաղաքական ուժ,նույնիսկ եթե այն մեծ վարկանիշ ունի հասարակության մոտ,չպետք է այն օգտագործի որպես իր գրասենյակ:
Հուսանք,հաջորդ անգամ պարոն Փաշիւնյանը և իր թիմակրցները իրենց հանդիպում-քննարկումները իրենց գրասենյակում կկազմակերպեն:
Հ.Գ.Այսիպսի բան նույնիսկ իրենց թույլ չէին տալիս նախորդ իշխանությունները:
Գագիկ Համբարյան